Երեխաների Պաշտպանության Օր

01.06.2019
«Երիտասարդությունը հանուն փոփոխության» ԵՀԿ-ի և Վարդենիսի համայնքապետարնի համատեղ աշխատանքի արդյունքում մեր փոքրիկներին կարողացանք պարգևել հեքիաթային օր։
Հեքիաթային օրն սկսվեց Վարդենիսի Մ․Մկրտչյանի անվան մշակույթի պալատի կողմից կազմակերպված «Երկնքից երեք խնձոր ընկավ» խորագրով միջոցառումով։ Օրը անակնկալներով լի շարունակվեց Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում, որտեղ «Երիտասարդությունը հանուն փոփոխության» ԵՀԿ-ի անդամները կազմակերպել էին տարաբնույթ ինտելեկտուալ և ակտիվացնող խաղեր- մրցույթներ, որոնց հաղթողներին ԵՀՓ ԵՀԿ հանձնեց նվերներ։ Միջոցառման վերջում փոքրիկներին իրենց ներկայությամբ ոգևորեցին իրենց սիրելի մուլտհերոսները։ Սակայն այսքանով չսահմանափակվեց ԵՀՓ ԵՀԿ-ի կողմից իրականացվող անակնկալները։ Երեկոյան ժամին Վարդենիսի բակերում շրջում էին Մուլտհերոսները և ուրախ տրամադրություն պարգևում։
Իհարկե, էլ ինչ ուրախ տոն առանց Վարդենիսի համայնքապետի և ավագանու անդամների։ Սիրելի՛ փոքրիկներ, ձեզ անհոգ և խաղաղ մանկություն ենք մաղթում: